Դիվերսանտների ընտանիքներին Ալիևը նոր բնակարաններ է հանձնել

diversantՔարվաճառի ադրբեջանցի դիվերսանտների ընտանքիները Ադրբեջանում նոր բնակարններ կստանան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդում է ադրբեջանական haqqin.az կայքը:

Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ Ալիևից համապատասխան հանձնարարություն է ստացել:

Ադրբեջանցի դիվերսանետներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը Լեռնային Ղարաբաղի տարածք էին ներթափանցել հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն փորձի արդյունքում, որը կասեցվել էր: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները, ըստ նախաքննության, սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանին: Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 11-ին դիմել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտե` իրենց քաղաքացու գերի ընկնելու կապակցությամբ: Հուլիսի 14-ին` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը, որի արդյունքում դիվերսանտ Հասան Հասանովը մահացել էր: Նրա դին ԼՂՀ իշխանությունները հոկտեմբերի 2-ին հանձնել են ադրբեջանական կողմին:

Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է դիվերսատաների գործով դատական նիստը:

Մեկնաբանել