Հռոմի պապը Թուրքիայում

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հռոմի Ֆրանցիսկոս պապը Թուրքիայում էր: Մայրաքաղաք Անկարայի նորակառույց Աքսարայ պալատում Հռոմի պապն առաջին պաշտոնական հյուրն էր: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն ստամբուլյան հանդիպումների շրջանակում այցելել է նաև Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում բուժում ստացող Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին: Ամենաուշագրավ հայտարարությունը Պապն արել է ինքնաթիռում՝ Իտալիա վերադարձի ճանապարհին․ «Ես սրտանց ցանկանում եմ հայ-թուրքական սահմանի բացումը»: