Հայաստանի և Բելառուսի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Serzh-lukashenkoՆախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին վավերացրել էր` ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրինագիծը դեկտեմբերի 2-ին մտցվել է նաև Ռուսաստանի Պետդումա։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը միության անդամ երկրների խորհրդարաններում կվավերացվի մինչև հունվարի 1-ը. այս օրը պետք է սկսի գործել նաև ԵՏՄ-ն: