Ադրբեջանում կալանավորել են «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայլովային

KhadijaԲաքվի Սաբաիլ շրջանի դատարանը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայլովային երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Որոշումն ընդունվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է 3-7 տարվա ազատազրկում:

Ինչպես հաղորդում է Ազատության» ադրբեջանական ծառայությունը, Իսմայլովային դատախազություն են կանչել Թուրալ Մուստաֆաևի ինքնասպանության փորձի գործով: Վերջինս ANS TV հեռուստաընկերության նախկին աշխատակից է, համագործակցել է Meydan TV-ի հետ, մի քանի ամիս՝ որպես անկախ թղթակից, ռեպորտաժներ է պատրաստել «Ազատության» համար: Իսմայլովայի ընկերների փոխանցմամբ՝ Մուստաֆաևը նրան մեղադրել է իրեն «Ազատության» աշխատանքից ազատելու մեջ: Սակայն, ինչպես հայտնում է contact.az-ը, Իսմայլովան ռադիոկայանը ղեկավարել է 2008-2010թ.թ-ներին, իսկ դրանից հետո ընդամենը հաղորդավար է աշխատել:Իսմայլովային դատախազություն են կանչել դեկտեմբերի 5-ի վաղ առավոտյան: Դատախազը հանդես է եկել նրան կալանավորելու միջնորդությամբ, որի քննության համար Իսմայլովան կանչվել է Սաբաիլի դատարան:

Խադիջա Իսմայլովայի դեմ նաև գործ է հարուցվել նախկինում ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլման Հասանովի դիմումի հիման վրա: Վերջինս Իսմայլովային մեղադրել է իրեն զրպարտելու մեջ: Փետրվարի 17-ին Իսմայլովան Facebook-ի իր էջում տեղադրել էր Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակցի՝ ղեկավարության ուղղված 2011թ. գրությունը, որում տեղեկացվում է ընդդիմության ակտիվիստներից մեկի (Էլման Հասանովի) հավաքագրման մասին: Ըստ փաստաթղթի՝ այդ ակտիվիստը պատրաստ է 600 մանաթի դիմաց հատուկ ծաայություններին տեղեկացնել ըննդիմության ներքին գործունեության մասին՝ տրոհելով նրա շարքերը:Իսմայլովայի փաստաբան Էլթոն Գուլիևը հայտարարել է, որ իր պաշտպանյալին պատժում են նրա մասնագիտական գործունեության համար:

Իսմայիլովան, որը «Ազատություն» ռադիոկայանում հանդես է գալիս Ադրբեջանի իշխող ընտանիքի հսկայական ֆինանսական ակտիվների մասին հրապարակումներով, պաշտոնական Բաքվի կողմից՝ տևական ժամանակ է` հետապնդումների է ենթարկվում: Նա խիստ վիրավորանքի էր արժանացել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հետ փոխկապված SES թերթում 2013թ. օգոստոսի 26-ին հրապարակված հոդվածում: Հոդվածը օգոստոսի 29-ին արժանացել էր ԱՄՆ դեսպանության քննադատությանը՝ որպես «զզվելի անձնական վիրավորանք»:

«Խադիջայի հայ մայրը պետք է մեռնի» վերնագրով հոդվածը Իսմայիլովայի մի քանի հարազատների սուտ կերպով «հայ» է անվանում և նշում Բաքվի այն թաղամասի անունը, որտեղ ապրում է նրա մայրը:

Մեկնաբանել