2 միլիոն եվրո` Մարիո Գյոթցեի խաղակոշիկի համար

mario-gotze-goal-2014-fifa-world-cup-final-germany-vs-argentina

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոթցեի խաղակոշիկը, որով նա Աշխարհի առաջնության եզրափակչում գրավեց Արգենտինայի ընտրանու դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին, վաճառվել է 2 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է Eurosport-ը:

Նախորդ շաբաթ Մարիոն խաղակոշիկն աճուրդի էր հանել` չպատկերացնելով, որ դրա համար կարող են այդչափ գումար վճարել: «Դա աներևակայելի է: Ես չէի կարող անգամ երազել այդ մասին: 2 միլիոն եվրոն ահռելի գումար է»,- ասել է Գյոթցեն: Ֆուտբոլիստը նշել է նաև, որ աճուրդից ստացված ամբողջ գումարն ուղղելու է բարեգործությանը: