Ռեալն ու Ռոնալդուն ռեկորդներ են սահմանել

224143

Երեկ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3։0 հաշվով հաղթել է «Սելտային»։ Բոլոր երեք գոլերը խփել է մադրիդցիների հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն։

Այս հեթ-տրիկը 23-րդն է Ռոնալդուի համար Իսպանիայի առաջնություններում, ինչը բացարձակ ռեկորդ է։ Բացի այդ, Ռոնալդուն Իսպանիայի առաջնությունում իր գոլերի քանակը հասցրել է 200-ի։

Մադրիդի «Ռեալը» տոնել է իր 18-րդ հաղթանակն անընդմեջ։ Սա ակումբային ռեկորդ է։ Մադրիդյան ակումբը կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը, որը սահմանվել էր 2006 թվականի հոկտեմբեր – 2016 թվականի հունվար ամիսներին։

82 օրվա ընթացքում «Ռեալը» 11 հաղթանակ է տոնել Իսպանիայի առաջնությունում, 5-ը՝ Չեմպիոնների լիգայում, 2-ը՝ Իսպանիայի գավաթում։

Մեկնաբանել