Միջազգային կազմակերպությունները դատապարտել են Խադիջա Իսմայլովայի ձերբակալությունը

Խադիջա Իսմայլովային երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել դեկտեմբերի 5-ին: Խադիջա Իսմայլովային երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել դեկտեմբերի 5-ին:

Առաջատար միջազգային կազմակերպությունները դատապարտել են Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայլովայի ձերբակալությունը:

Amnesty International-ը իր հայտարարությունում տեղի ունեցածն անվանել է «մամուլի ազատության վրա կոպտագույն հարձակում», իսկ «մարդասպանության հասցնելու» մեղադրանքը կազմակերպությունը ծիծաղելի է համարում:

«Խադիջա Իսմայլովան Ադրբեջանի վերջին անկախ ձայներից մեկն էր: Այս ձերբակալությունը նրան լռեցնելու անվերջ փորձերի վերջին օղակն էր»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Դալուսենը:

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Իսմայլովայի ձերբակալությունը հարված է իշխանություններին քննադատող ձայների դեմ: Ադրբեջանի իշխանությունները կենտրոնացնում են ջանքերը իրենց հասցեին քննադատությունների ամբողջական ճնշման վրա, նշել է HRW-ի ներկայացուցիչը: Վերջինս նաև ընդգծել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին հոդվածի հրապարակումից մի քանի օր հետո:

Մոտ մեկ ամիս է՝ միջազգային կազմակերպությունները կոչ են անում պաշտոնական Բաքվին դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա ճնշումները և ազատ արձակել 50-ի հասնող ակտիվիստներին, բլոգերներին լրագրողներին, որոնք ձերբակալվել են շինծու մեղադրանքներով, գրում է Contact.az-ը

Մամուլի ազատության պաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն է կոչ է արել անհապաղ ազատել Իսմայլովային, որի անունն ընդգրկված է աշխարհում խոսքի ազատության համար պայքարող 100 «մարտիկների» ցանկում:

«Մենք ապշած ենք նրա դեմ կեղծ մեղադրանքներից: Իսմայլովային վարկաբեկելու արշավը սկսվել է երկու տարի առաջ, իսկ այժմ հասել է իր գագաթնակետին: Ադրբեջանում կոռուպցիայի փաստերը հետաքննող առաջատար լրագրողներից մեկի ձերբակալությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է խեղդել բոլոր նրանց, ովքեր դիմազերծում են ապօրինի գործողությունները»,- ասված է կազմակերպության հայտարարությունում:

Խադիջա Իսմայլովայի ձերբակալությունը դատապարտել են նաև ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Բայերը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեիջը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը և այլն:

Սաբաիլ շրջանի դատարանը Խադիջա Իսմայլովային երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել դեկտեմբերի 5-ին: Նրա դեմ «ինքնասպանության փորձի դրդելու» մեղադրանք է ներկայացրել Meydan TV-ի, ANS TV –ի և «Ազատության» նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաևը: Իսմայլովայի ընկերների փոխանցմամբ՝ Մուստաֆաևը լրագրողին մեղադրել է իրեն «Ազատության» աշխատանքից ազատելու մեջ: Սակայն, Իսմայլովան ռադիոկայանը ղեկավարել է 2008-2010թ.թ-ներին, իսկ դրանից հետո ընդամենը ծրագրի հաղորդավար է աշխատել: