Կիսատ մնացած երազանքով նկարիչը

Ամերիկահայ Մարկոս Գրիգորյանը աշխարհահռչակ նկարիչ է, հողարվեստի ուղղության հիմնադիրը: Նա իր նկարների մեծ մասը և հավաքածուն նվիրաբերել է Հայաստանին՝ պայմանով, որ Հայաստանում Միջին Արևելքի թանգարան բացվի: Մինչ օրս, սակայն, այդ հարցը լուծված չէ: Գրիգորյանը մահացավ 2007թ.՝ անհայտ անձի կողմից սեփական բնակարանում հարձակման ենթարկվելուց հետո: «Որպեսզի չուշանանք» ֆիլմը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղին, երազանքները, ինչպես նաև նրա նկարների ու տան ճակատագիրը: Ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում՝ «Արփա» միջազգային 15-րդ փառատոնին, Իրանում՝ «Հուսկ» միությունում:

Մեկնաբանել