Մեսսին դարձել է նոր ռեկորդի հեղինակ

Լիոնել Մեսսին շարունակում ռեկորդներ սահմանել Իսպանիայի առաջնությունում։

Օրեր առաջ նա դարձել էր Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ շրջանցելով Թելմո Սառայի 251 գոլ ցուցանիշը։ Երեկ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Էսպանյոլի» հետ խաղում (5։1)։

Այսպիսով, արգենտինացին նաև դարձել է առաջին ֆուտբոլիստն, ում հաջողվել է իսպանական ակումբների կազմում խփել 400 և ավելի գնդակ։ Այժմ Մեսսին իր հաշվեկշռում ունի 402 գոլ, որոնցից 374-ը նա խփել է պաշտոնական խաղերում, իսկ 28-ն՝ ընկերական։