Առաջիկա օրերին՝ փոփոխական եղանակ

88784Դեկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 10-ին շրջաններում մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում՝  8-10 աստիճանով: Դեկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Դեկտեմբերի 10-ին մայրաքաղաքում սպասվում են տեղումներ:

Դեկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: