Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

Vazgen-Xacikyan-380x230Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 8-ի դատավճռով Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, հաղորդում է «Փաստինֆոն»:

Վազգեն Խաչիկյանը մեղադրվում էր ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով յուրացման եղանակով առանձանպես խոշոր չափերի կենսաթոշակի՝ ընդհանուր՝ 261 միլիոն դրամի հափշտակման մեջ: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 29 միլիոն դրամ գումար:

Խաչիկյանը ձերբակալվել էր 2012թ. սեպտեմբերի 28-ին: Նրա գործով դատավարությունը մեկնարկել էր 2013թ. մարտին: