ԼՂՀ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսին

120807150420Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննոյի «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև Լեռնային Ղարաբաղի, Պաղեստինի և Սոմալիլենդի` Ֆրանսիայում գործող ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև Մերձդնեստրի պատգամավորներից մեկը:

Իր ելույթում Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ներկայացրել է Արցախի անցած ուղին և պետականաշինության գործընթացը:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը ոչ միայն դրական ազդեցություն կունենա երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում, այլև կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Մեկնաբանել