Շախմատը չի ընդգրկվի ձմեռային օլիմպիական խաղերի մրցումների ցանկում. ՄՕԿ

Thanksgiving+2007+258

Այսօր Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է, որ Ձմեռային օլիմպիական խաղերում կարող են ընդգրկվել միայն այն մրցումները, որոնք անցկացվում են սառույցի կամ ձյան վրա: Նման որոշում ՄՕԿ-ը կայացրել է այսօր Մոնտե Կարլոյի «Գրիմալդի Ֆորում» կոնգրեսների կենտրոնում անցկացվող նիստի ժամանակ:

Այսպիսով, միջազգային այդ կառույցն օրենսդրորեն սահմանել է, թե որ մրցումներն են համապատասխանում ձմեռային օլիմպիական խաղերին:

Սա նշանակում է, որ շախմատը չի ընդգրկվի օլիմպիական խաղերի ցանկում, ինչի մասին այս տարվա օգոստոսին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Նորվեգական Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատի օլիմպիադայի ժամանակ նա ասել էր, որ իր կառույցը կաշխատի, որպեսզի շախմատը դառնա օլիմպիական մարզաձև:

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ն ամեն երկու տարին մեկ անգամ անցկացնում է Շախմատային օլիմպիադա, որին մասնակցում են տղամարդկանց և կանանց աշխարհի բոլոր հավաքականները:

Մեկնաբանել