Պատմական արդարության վերականգնման ուղին

Դեկտեմբերի 6-ին՝ «Մարիոթ» հյուրանոցում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, տեղի ունեցավ գիտաժողով, որը կազմակերպել էր «Բանակցության երևանյան կենտրոնը»։ Բանախոսների թվում էին Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը, դիվանագետներ և հետազոտողներ։