Պետերբուրգում կտեղադրվի Կոմիտասի արձանը

0b8cae9b1bbd421d0cebae5ae6832f921b8d8b012015թ. ամռանը Սանկտ Պետերբուրգում՝ Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակում կտեղադրվի Կոմիտաս վարդապետի արձանը: Պուրակը առաջիկայում կանվանակոչվի Երևանյան, որտեղ այժմ ադեն տեղադրված է նաև հայկական խաչքար: Երեքմետրանոց արձանի հեղինակը քանդակագործ Լևոն Բեյբությանն է: Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քանդակի կերտման աշխատանքներն իրականցվում են Երևան – Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը դեկտեմբերի 8-ից պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է, այցելել է քանդակագործի արհեստանոց, ծանոթացել աշխատանքի ընթացքին: Բեյբությանը նշել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապացկությամբ տեղադրվող արձանը, ինչպես նաև խաչքարը կնպաստեն պուրակի՝ տեղի հայության համար յուրօրինակ ուխտատեղի դառնալուն: