Ռուսաստանը դադարեցնում է Ադրբեջանի հետ երկաթուղային ուղևորափոխադրումները

Train_091211_2Ռուսաստանը դեկտեմբերի կեսից կդադարեցնի Ադրբեջանի հետ երկաթուղային ուղևորափոխադրումները: «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերությունը դեկտեմբերի 20-ից դադարեցնում է Մոսկվա-Բաքու, դեկտեմբերի 19-ից Ռոստով-Բաքու և դեկտեմբերի 18-ից Տյումեն-Բաքու երկաթուղային ուղերթները: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը, հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը:

ՌԺԴ-ի ներակայցուցիչը «Ռիա նովոստի» գործակալության հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ խոսքը «Դաշնային ուղևորատար ընկերության» ՝ ՌԺԴ-ի դուստր ընկերությունների գնացքների մասին է:

Ազմամեդովի խոսքով՝ ռուսական կողմը ուղերթների դադարեցումը պայմանավորում է տնտեսական աննպատակահարմարությամբ:

Դեկտեմբերի 14-ից Տյումեն-Բաքու գնացքի փոխարեն կսկսի գործել Տյումեն-Մախաչկալա գնացքը:

Ազմամեդովը նշել է, որ չնայած ռուսական կողմի՝ Ադրբեջան երկաթուղային մի շարք ուղերթների դադարեցմանը, «Ադրբեջանական երկաթուղիները» Մոսկվա և Խարկով ուղերթները չեն դադարեցնի:

Մեկնաբանել