Շփման գծում զոհված զինածառայողը հետմահու պարգևատրվել է

diversionԴեկտեմբերի 8-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Գարիկ Իսպիրյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրման մասին հրամանագիրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է դեկտեմբերի 9-ին:

1995թ. ծնված Գարիկ Իսպիրյանը զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում:

Մի շարք լրատավամիջոցների հաղորդմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակը դեկտեմբերի 8-ին կանխել էր հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը։

Մեկնաբանել