Լևոն Արոնյանն ուժեղագույն շախմատիստների հետ կմասնակցի Պեկինի մտավոր խաղերին

aronian10

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դեկտեմբերի 11-17-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերին: Մրցաշարը բաղկացած է երեք փուլերից` արագ, կայծակնային և բասկյան մինի մրցաշարերից:

Այս ուժեղագույն մրցաշարում մեր շախմատիստի մրցակիցներն են Անատոլի Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վասիլի Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Ռուսլան Պոնոմարյովը, Թեյմուր Ռաջաբովը, Բորիս Գելֆանդը, Պետեր Լեկոն, Էթյեն Բաքրոն, Վան Յուն, Ռադոսլավ Վոյտաշեկը, Վան Հաուն, Պենտալա Հարիկրիշնան:

Մրցաշարը կկայանա հետևյալ ժամանակացույցով․ դեկտեմբերի 11-12-ը՝ արագ շախմատ, 13-15-ը՝ կայծակնային շախմատ, 16-17-ը՝ բասկյան շախմատ: