Հունվար-նոյեմբերին Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել

migration zvartnots2014թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվը շուրջ 22 հազարով գերազանցում է ժամանողների թվին։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում երկրից մեկնել է 976 708 ուղևոր (803 523 ուղևոր՝ 2013թ․ նույն ժամանակահատվածում), իսկ ժամանել է 954 846 (795 652 ուղևոր՝ 2013-ին)։ Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21 862 մարդ՝ հունվար-հոկտեմբերի 39 910 մարդու համեմատ: Մեկնած ուղևորների տեսակարար կշիռն ընդհանուր ուղևորափոխադրումներում 50,6 տոկոս է՝ 2013թ․ նույն ժամանահատվածի 50,2 տոկոսի համեմատ։

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1,932 հազ․ ուղևորի, ինչը շուրջ 333 հազ․ ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Բեռնափոխադրումների ծավալն աճել է 3 տոկոսով՝ կազմելով 9,478 մլն տ, իսկ թռիչք/վայրէջքների քանակն աճել է 17,3 տոկոսով՝ կազմելով 9739։

Մեկնաբանել