Հայաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում զինծառայող Գարիկ Իսպիրյանի սպանության դեպքի առթիվ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով (Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետ)։
Քրեական գործով կատարվում է նախաքննություն։
1995թ. ծնված Գարիկ Իսպիրյանը հակառակորդի գնդակից զոհվել է դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Իսպիրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Մի շարք լրատավամիջոցների հաղորդմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակը դեկտեմբերի 8-ին կանխել էր հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը։