1 փայտիկ դարչին՝ 2.5 սմ երկարությամբ
4-5 հատիկ մեխակ
1 ճ. գ. չոր թեյ
մեղր՝ ըստ ճաշակի
նուշ կամ ընկույզ՝ խոշոր կտրատված
Էմալապատ կամ հրակայուն ապակյա տարայի մեջ լցնել ջուրը, դարչինն ու մեխակը: Եռացնել ուժեղ կրակի վրա, ապա ցածրացնել, թողնել եռա ևս 5 րոպե: Անջատել, ավելացնել թեյը, թողնել 3 րոպե: Խառնել, քամել: Մատուցելուց առաջ ավելացնել մեղրը, մի քանի փոքրիկ կտոր կտրատված նուշ կամ ընկույզ:
Լրացուցիչ վիտամին C ստանալու համար կարելի է նաև ավելացնել նարնջի կամ կիտրոնի շերտ: