Կոսովոն դարձել է Միջազգային օլիմպիական կոմիտեի լիիրավ անդամ

_49128307_jex_809690_de27-1

Միջազգային օլիմպիական կոմիտեն Մոնակոյի Կոնգրեսների կենտրոնում ընթացող 127-րդ նստաշրջանի ընթացքում Կոսովոյին ճանաչել է այդ կազմակերպության լիիրավ անդամ։

Այս տարվա հոկտեմբեր ամսին ՄՕԿ-ը նախապես ճանաչել էր Կոսովոյի ազգային օլիմպիական կոմիտեն։ Սա նշանակում է, որ արդեն հաջորդ օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են Բրազիլիայում 2016 թվականին, Կոսովոյի մարզիկները լիարժեք մասնակցություն կունենան։

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարին անկախություն է հռչակել Սերբիայից, որը մինչև հիմա չի ճանաչում այդ պետությունը՝ այն համարելով ինքնահռչակ։