Գերմանական ակումբները ցանկանում են հրավիրել Յուրա Մովսիսյանին

1384263098_003

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն արդեն մեկ ամիս անց կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Վոլֆսբուրգն» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան»։ Այս մասին հաղորդում է ZDF հեռուստաալիքի մարզական ծառայությունը։

Երկու ակումբներն էլ ցանկանում են ամրապնդել հարձակման գիծը։

Սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք «Սպարտակը» համաձայնություն կտա իրականացնելու այս տրանսֆերը, քանի որ մոսկովյան ակումբում նույն գծում նույնպես ամեն ինչ պարզ չէ։ Ակումբն առայժմ չի կարողանում համաձայնության գալ Արտյոմ Ձյուբայի հետ պայմանագրի երկարաձգման հարցով։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թվականի հունվարին «Կրասնոդար» թիմից։ Մոսկովյան ակումբում նա անցկացրել է 46 խաղ՝ դառնալով 23 գոլի հեղինակ։

Տեղեկացնենք նաև, որ 14 տուրերի արդյունքում «Վոլֆսբուրգը» Բուդնեսլիգայում ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ «Բորուսիան»՝ 4-րդ։

Մեկնաբանել