Լիվերպուլն ու Զենիթը լքում են Չեմպիոնների լիգան, այլ արդյունքներ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրն ավարտվեց A, B, C և D խմբերում: Օրվա կենտրոնական երկու խաղերում էլ անակնկալ արդյունք գրանցվեց: Մրցաշրջանի սկզբում բոլոր առաջատարներին հրաժեշտ տված ֆրանսիական «Մոնակոն» առավելության հասավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ, իսկ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Բազելին»: Երկու թիմերն էլ իրենց խմբերում զբաղեցրին երրորդ տեղը և ելույթները կշարունակեն Եվրոպա լիգայում:

Այսօր կայացած խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

A խումբ` «Յուվենտուս» – «Ատլետիկո»` 0:0, «Օլիմպիակոս» – «Մյալմո»` 4:2:

B խումբ` «Լիվերպուլ» – «Բազել»` 1:1, «Ռեալ» – «Լյուդոգորեց»` 4:0:

C խումբ` «Բենֆիկա» – «Բայեր»` 0:0, «Մոնակո» – «Զենիթ»` 2:0:

D խումբ` «Բորուսիա» – «Անդերլեխտ»` 1:1, «Գալաթասարայ» – «Արսենալ»` 1:4:

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում հանդես կգան «Ատլետիկոն», «Յուվենտուսը», «Ռեալը», «Բազելը», «Բայերը», «Մոնակոն», «Բորուսիան», «Արսենալը» և E, F, G, H խմբերի առաջին երկու երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը, որոնցից «Բավարիան», ՊՍԺ-ն, «Բարսելոնան», «Չելսին» և «Պորտուն» վերջին տուրից առաջ արդեն ապահովել են իրենց տեղը հաջորդ փուլում:

Մեկնաբանել