Հենրիխ Մխիթարյանը գերազանց հանդիպում անցկացրեց․ Յուրգեն Կլոպ

henrikh-mkhitaryan-ciro-immobile-borussia-dortmund-arsenal-champions-league-16092014_125iux5p22ok112jvc1d04qhn0-640x360

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում 1։1 է խաղացել Բելգիայի բազմակի չեմպիոն «Անդերլեխտի» հետ։ Այս խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թեև ցուցադրել է գերազանց խաղ, այդուհանդերձ կրկին չի կարողացել դառնալ գոլի հեղինակ, ինչին անդրադարձել է դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

«Հենրիխ Մխիթարյանը գերազանց խաղ ցուցադրեց։ Այո, նրան կրկին չհաջողվեց գոլ խփել, սակայն շատերն են անցել սրա միջով նախկինում։ Կարևորը՝ հանգիստ մնալ և ուշադրություն չդարձնել արտաքին ճնշմանը։ Մի օր դա տեղի կունենա, և նրա կրկին ու կրկին կխփի գոլեր։ Սա ինչ-որ բանով նման է այն իրավիճակին, որում հայտնվել է մեր թիմը», – ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մեկնաբանել