Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. ոստիկանապետ

MHM92141Հայաստանում քաղաբանտարկյալներ չկան: Այսպիսի հայտարարություն է արել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքներին նվիրված կլոր սեղանից հետո լրագրողների հետ զրույցում:

Ոստիկանապետն ասել է, որ «Հայաստանում քաղբանտարկյալներ» չի ճանաչում: ՍիվիլՆեթի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանապետը հրաժարվել է պատասխանել «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի մասին հարցին:

Նա հրաժարվել է պատասխանել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի և Եվրադատարանի կողմից նրա վերաբերյալ վճռի, ինչպես նաև «Դոգ» մականունով նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի մասին հարցերին՝ նշելով, որ «ինքը կենդանիների մասին չի խոսում»: Ոստիկանապետը պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար թիրախ է, ասել է, որ «ինքն է թիրախավորում, այլ ոչ թե դառնում թիրախ»:

Անդրադառնալով «Նախախորհրդարան» քաղաքական նախաձեռնության անդամներին պատականող ավտոմեքենաների այրվելու փաստին, ոստիկանապետն ասել է. «Զարմանալի է, որ բոլորն այրվել են այնպիսի վայրերում, որտեղ տեսախցիկներ չեն եղել»: Հարցին՝ արդյոք կասկածներ ունի՞, որ «Նախախորհրդարանի» անդամներն իրենք են այրել իրենց ավտոմեքենաները, ոստիկանապետը պատասխանել է, որ «ոչինչ չի կասկածում»:

Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանությունը ամենաբաց կառույցն է՝ «ի տարբերություն շատ կառույցների, որ պետք է ավելի բաց լինեին, օրինակ գյուխնախարարությունը»: