Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղերի անոնս

champions-league-logo

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կկայանան այս մրցաշրջանի վերջին հանդիպումները, և հայտնի կդառնան այն թիմերը, որոնք շարունակելու են պայքարը Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Տեղեկացնենք, որ խմբերում երրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը հնարավորություն կստանան խաղալու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Բարսելոնայում, ուր համանուն թիմը կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին։ Երկու թիմերն էլ նվաճել են հաջորդ փուլի ուղեգիր, սակայն «Բարսելոնան» մեկ միավորով պակաս ունի և կփորձի խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականն՝ առավելության հասնելով ՊՍԺ-ի նկատմամբ։

Ոչ պակաս կարևոր է լինելու Հռոմում կայանալիք մրցամարտը։ «Մանչեսթեր Սիթին» կփորձի առավելության հասնել «Ռոմայի» նկատմամբ, որի հետ պայքարում է E խմբի երկրորդ ուղեգրի համար։ Այս պահին «Ռոման» և «Սիթին» ունեն 5-ական միավոր, սակայն իտալական ակումբն առջևում է գնդակների լավագույն տարբերությամբ։ Այս թիմերի միջև ոչ-ոքիի դեպքում իրավիճակից կարող է օգտվել մոսկովյան ԲԿՄԱ-ն, եթե հաղթի Մյունխենի «Բավարիային»։

Այսօրվա բոլոր խաղերը՝ ստորև․

Խումբ E

Բավարիա (Գերմանիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան)

Ռոմա (Իտալիա) – Մանչեսթեր Սիթի (Անգլիա)

Խումբ F

Այաքս (Հոլանդիա) – ԱՊՕԵԼ (Կիպրոս)

Բարսելոնա (Իսպանիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)

Խումբ G

Մարիբոր (Սլովենիա) – Շալկե (Գերմանիա)

Չելսի (Անգլիա) – Սպորտինգ (Պորտուգալիա)

Խումբ H

Պորտո (Պորտուգալիա) – Շախտյոր (Ուկրաինա)

Ատլետիկ Բիլբաո (Իսպանիա) – ԲԱՏԷ (Բելառուս)