Հայաստանում ռեկետ, թալան չկա. օմբուդսմեն

MHM73060 copy - CopyՀայաստանում ռեկետ, թալան, որը կարող է վանել օտարերկրյա ներդրողներին, չկա. այսպիսի հայտարարություն է արել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տնտեսական իրավունքների համաժողովի բացման ելույթում: «Նման բան կար 20 տարի առաջ, հիմա չկա: Սուտ է, որ Հայասատնում բիզնես դնելու համար անհրաժեշտ է ունենալ ծանոթ պաշտոնյա: Դա մնացել է անցյալում»,- ասել է օմբուդսմենը: Նրա խոսքով՝ ընթացիկ տարում ամենամեծ առաջընթացն արձանագրվել է արդարադատության ոլորտում, սակայն քրեական արդարադատության ոլորտը շարունակում է խնդրահարույց մնալ: «Բայց դա ևս չի վանում օտարերկրյա ներդրողներին»,- ասել է Անդրեասյանը:

Նա նշել է, որ թիվ մեկ իրավախախտները Թուրքիան և Ադրբեջանն են: «Այս երկրներում ոչ միայն հետապնդվում են այլախոհները, կան քաղբանտարկյալներ, այլև նրանք իրականացնում են Հայաստանի տնտեսական շրջափակումը»,- ասել է օմբուդսմենը: