Էբոլայի դեմ պայքարող բժիշկները՝ «Տարվա մարդ». Time

time-ebola-cover-person-of-the-yearԱմերիկյան Time ազդեցիկ պարբերականը 2014թ. «Տարվա մարդ» է ճանաչել Էբոլա տենդի համաճարակի դեմ պայքարող բժիշկներին:

11 ամսվա ընթացքում համաճարակը ավելի քան 6 հազ. կյանք է խլել, հիմնականում՝ Գվինեայում, Սիերա Լիոնեում և Լիբերիայում:

Time-ի խմբագրությունը ընդգծում է, որ բուժաշխատողները վտանգի են ենթարկում իրենց կյանքը, քանզի կարող են վարակվել Էբոլայով:

Time-ը ուշադրություն է հրավիրում բժիշկների զոհաբերության վրա, որոնք իրենց ջանքերով օգնում են մարդկությանը ժամանակ շահել՝ հիվանդության դեմ պատվաստանյութը գտնելու համար:

Թեկնածուների թվում են եղել Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեք Ման, Aplle ընկերության ղեկավար Թիմ Կուկը, ամերիկյան դերասանուհի և երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Առաջադրվել էին նաև երկու խմբակային թեկնածուներ՝ Էբոլայի դեմ պայքարողներն ու Ֆերգյուսոնի ցուցարարները:

Անցյալ տարի Time-ը «Տարվա մարդ» էր ճանաչել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: