Վերգետնյա երեք նոր անցում՝ Երևանում

462ccaabc3a96e4ef629f87cdfbf252853bfd083Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ մայրաքաղաքում 2014թ. վերգետնյա երեք նոր անցում է կառուցվել՝ Կիևյան, Չարենցի փողոցներում և Թբիլիսյան խճուղումմ։ Ծրագրի մեկնարկի՝ 2012-ից մինչ օրս կառուցվել է ընդհանուր առմամբ վերգետնյա 14 անցում։

Կիևյան փողոցի վերգետնյա անցումը գտնվում է թիվ 63 դպրոցի հարևանությամբ: 2014թ. կառուցված երեք անցումներում կատարված աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա ասել է, որ այս նախաձեռնության համար համայնքային բյուջեից գումար չի ծախսվել, քանի որ գաղափարը կյանքի է կոչվում քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում:

2015թ. ևս վերգետնյա անցումների կառուցման հարցում, ինչպես նշել է փոխքաղաքապետը, հաշվի կառնվեն բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները: Վերգետնյա անցումները կշարունակվեն տեղակայվել այն վայրերում, որտեղ քաղաքաշինական առումով որևէ խնդիր չեն առաջացնի:

Մեկնաբանել