ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) Գերմանիայի ղեկավարության հետ Բեռլինում կքննարկեն Ղարաբաղյան հակամարտությունը: «Մեկնում եմ Բեռլին: Համանախագահները կհանդիպեն Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու Ղարաբաղայան հակամարտությունը»,- Թվիթերում գրել է Ուորլիքը:
Leaving for Berlin today. The Co-Chairs will be meeting with German officials to discuss Nagorno-#Karabakh. #NKpeace
— James Warlick (@AmbJamesWarlick) December 10, 2014
Դեկտեմբերի 3-ին Հայաստանի ատրգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բազելում հանդիպում էր ունեցել համանախագահների հետ:
Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դերսիմը դեկտեմբերի 4-ին հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ադրբեջանական զինուժի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի կործանումը (նոյեմբերի 12) ողբերգություն էր, որը կարելի էր կանխել։