Այգեպար․ Նոր տարին կրակոցների տակ

Տավուշի սահմանամերձ Այգեպար գյուղը շարունակում է մնալ հակառակորդի նշանակետի տակ։ Գյուղացիները դեռ չեն հասցրել փակել օգոստոսյան գնդակոծության հետևանքով բացված անցքերը՝ հակառակորդը շարունակում է նորերը բացել պատուհանների, տանիքների վրա։