Գյուղմթերքի «Ամազոն»՝ Հայաստանում

Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ գործարկվել է գյուղատնտեսական առցանց շուկա՝ Eagro.am, որտեղ գյուղացիները կարող են վաճառքի հանել իրենց գյուղմթերքը, իսկ գնորդը՝ արագ գտնել անհրաժեշտ գյուղատնտեսական ապրանքը: Eagro.am-ն ստեղծել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակը։ Կայքն աշխատում է հանրահայտ Amazon.com առցանց շուկայի սկզբունքով։