Ստորագրվել է հայ-իտալական ռազմական համագործակցության 2015թ. պլանը

Arm-italy-planԴեկտեմբերի 10-11-ը պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են հայ-իտալական ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցություններ:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Դեկտեմբերի 11-Այսօր Իտալիայի զինվորական պատվիրակությանն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ավարտին ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գրասենյակի վարչության պետ, գնդապետ Ռոբերտո Վաննաչին ստորագրել են հայ-իտալական ռազմական համագործակցության 2015թ. պլանը:

Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը (Bonn International Center for Conversion, BICC) հրապարակել է իր ամենամյա Ռազմականացման գլոբալ ինդեքս-2014-ը (Global Militarization Index (GMI) 2013): Զեկույցի համաձայն՝ Հայաստանը ռազմականացման ցուցիչով 152 երկրների շարքում հայտնվել է երրորդ հորիզոնականում: Իտալիան 67-րդ տեղում է: