Ծեծի է ենթարկվել Արամ Մանուկյանը

Aram-ManukyanԱզգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ժամը 21:00-ի սահմաններում անհայտ անձի կամ անձանց կողմից ծեծի է ենթարկվել:

Ինչպես ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, դեպքը տեղի է ունեցել պատգամավորի տան շքամուտքի մոտ: Արամ Մանուկյանը վնասվածքներ է ստացել գլխի, աչքի հատվածում:

Արման Մուսինյանի փոխանցմամբ՝ դեպքի վայրում են գտնվում ոստիկանության աշխատակիցները, որոնք բացատրություն են վերցնում Արամ Մանուկյանից: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Մեկնաբանել