Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում

3-a-aram-manukyanԱզգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում: Արամ Մանուկյանը անհայտ անձի կամ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել իր տան շքամուտքի մոտ: Հայաստանի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին միջոցներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։  Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը հետազոտվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից։

Պատգամավորի նկատմամբ իրականացված ոտնձգությունը դատապարտել է մարդու իրավունքների պաշտպանը: