Աբրահամյանը Մագրվելաշվիլիին է փոխանցել ուղերձը՝ ապրիլի 24-ին գալու Հայաստան

Naxagahakan1 - CopyՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 12-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին։

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել   առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին  հասցնելու ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվել են նաև ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Աբրահամյանը Վրաստանի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Առանձնազրույցից հետո Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային ճաշ՝ կառավարական պատվիրակության անդամների մասնակցությամբ: Քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը,  կարևորվել այդ ուղղություններով համագործակցության ընդլայնումը:

Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել դեկտեմբերի 11-ին: