Նոր հարձակում ՀԱԿ-ի ներկայացուցչի վրա

IMG_7373 copyԴեկտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 8-ին մոտ հարձակում է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի վրա։ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու հոգի զանգել են Փիլիպոսյանի բջջային հեռախոսին և խնդրել դուրս գալ տնից: Երբ Փիլիպոսյանը դուրս է եկել`այդ անձինք հարձակում են գործել նրա վրա` հասցնելով վնասվածքներ: Դեպքի վայր են հրավիրվել ոստիկանները։

Երեկ երեկոյան էլ հարձակման էր ենթարկվել Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում:

ՀԱԿ-ի որոշ անդամներ Արամ Մանուկյանի վրա հարձակման համար մեղադրել էին գործող նախագահ Սերժ Սարգսյանին։

Մեկնաբանել