Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ

Vache-GabrielyanՓոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 12-ի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` նախկին փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ազատվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից:

Արմեն Գևորգյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 16-ին՝ նշելով, որ իր գործունեությունը շարունակելու է մասնավոր հատվածում: Նոյեմբերի 28-ին փոխվարչապետի և նորաստեղծ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում նշանակվել էր Վաչե Գաբրիելյանը: