Արոնյանն առայժմ առաջինն է․ Համաշխարհային մտավոր խաղեր, կայծակնային մրցաշար

IMG_3870_副本

Չինաստանում այս օրերին տեղի են ունենում համաշխարհային մտավոր խաղերը։

Այսօր կայացել են կայծակնային շախմատի մրցաշարի առաջին 10-ը տուրերը։ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը 10 տուրերում տոնել է 5 հաղթանակ, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի։ Միակ պարտութունը մեր շախմատիստը կրել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկից։

Կայծակնային խաղի մրցաշարը կտևի ևս երկու օր։

Տեղեկացնենք նաև, որ արագ խաղի մրցաշարում Արոնյանը 4.5 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Առաջին տեղը 5 միավորով զբաղեցրել է Ալեքսանդր Գրիչուկը։

Կայծակնային մրցաշարի աղյուսակը 10 տուրից հետո․

1. Իվանչուկ 7
2. Արոնյան 7
3. Լեկո 7
4. Մամեդյարով 6
5. Վաշիե-Լագրավ 6
6. Գրիշչուկ
7. Վան Հաո
8. Ռաջաբով 5
9. Նեպոմնյաշչի
10. Հարիկրիշնա
11. Վոյտաշեկ
12. Դոմինգես Պերես
13. Գելֆանդ
14. Վան Յու 3
15. Պոնոմարյով 3
16. Բաքրո