Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել

aram-manukyan-1Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակում իրականացնելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն», -ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությանդեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում:

ՀԱԿ-ի որոշ անդամներ Արամ Մանուկյանի վրա հարձակման համար մեղադրել էին գործող նախագահ Սերժ Սարգսյանին։