Հենրիխ Մխիթարյանն այս տարի դուրս չի գա խաղադաշտ

Untitled

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս տարի այլևս դուրս չի գա խաղադաշտ։ Երեկ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը վնասվածք է ստացել «Հերտայի» հետ խաղում և փոխարինվել 35–դ րոպեին։

Գերմանաակն ակումբի Twitter-ի էջը տեղեկացնում է, որ դա, թերևս, Հենրիխ Մխիթարյանի վերջին խաղն էր այս տարի։ Մինչև տարվա վերջ «Բորուսիան» բունդեսլիգայում երկու հանդիպում կանցկացնի՝ դեկտեմբերի 17-ին «Վոլֆսբուրգի», իսկ դեկտեմեբրի 20-ին՝ «Վերդերի» հետ։

«Բորուսիան» երեկ «Հերտայի» հետ խաղում կրել է պարտություն և 15-րդ տուրից հետո զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։