Սպասվում են տեղումներ. մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

Snow-2Դեկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն:Դեկտեմբերի 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան`  2-7 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5աստիճանով, 17-18-ին ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի և Վարդենյաց լեռնանցքի ավտոճանապարհներին մերկասառույց է:

Աշոցքի, Գյումրիի, Արթիկի, Մարալիկի, Սպիտակի, Արտաշավանի, Ապարանի, Սևանի, Գավառի, Աբովյանի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղում է ձյուն:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: