Բողոքի ցույց Բաքվում՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով

121400099839Դեկտեմբերի 14-ին Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտում տեղի է ունեցել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակացության հանրահավաքը՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով: Այն նվիրված է եղել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, որը նշվում է դեկտեմբերի 10-ին:

Հանրահավաքին ներկա է եղել շուրջ հազար մարդ, հաղորդում է ադրբեջանական ընդդիմադիր Contact.az կայքը:

Քաղաբանտարկյալների լուսանկարներով, «Ձմեռ պապ հետդ պատաժամիջոցներ բեր», «անհրաժեշտ է վառել ոչ թե օլիմպիադիայի, այլ ազատության ջահը» և այլ կարգախոսներով ցույցի մասնակիցները բղավել են «ազատություն»:

«Մուսավաթ» կուսակցության փոխանախագահ Իսա Ղամբարը հանրահավաքին հայտարարել է, որ իշխանությունները ամբողջական պայքար են մղում բոլոր ընդդիմադիրների և բոլոր նրանց դեմ, ովքեր ասում են ճշմարտությունը:

Նա հիշեցրել է, որ կուսակցությունն գարնանը որոշում է ընդունել, որ եթե քաղբանտարկյալները ազատ չարձակվեն, կոչ է անելու բոյկոտել 2015թ. Բաքվում նախատեսված եվրոպական խաղերը:

Ղամբարն ասել է՝ Ադրբեջանում ավելի քան հարյուր քաղբանտարկյալ կա, ընդ որում՝ իշխանությունները անցնում են բոլոր սահմանները անազատության մեջ պահելով նաև կանանց, այդ թվում՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսին և լրագրող Խադիջա Իսմայլովային:

Ցույցի ավարտին ընդունվել է բանաձև, որով ընդդիմադիրները պահանջում են ժողովրդավարական կառույցների դեմ բռնաճնշումների դադարեցում, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտապանություն, բոլոր քաղաբանտարկյալների անհապաղ ազատ արձակում:

Մեկնաբանել