Ռիոյի օլիմպիական խաղերի խորհրդանիշերը ստացել են իրենց անունները

3918162

Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին կայանալիք Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի խորհրդանիշները ստացել են Վինիսիուս և Թոմ անունները։ Թալիսմանների անունները որոշվել են Բրազիլիայում համացնացային հարցման արդյունքում։

Օլիմպիական խորհրդանիշերն իրենց անունները ստացել են ի պատիվ բրազիլացի երգիչներ Վինիսիուս դի Մորայսի և Թոմ Ժոբիմի։ Այս տարբերակների օգտին քվեարկել է հարցված քաղաքացիների 44 տոկոսը։

Ավելի վաղ թալիսմաններին որոշելիս կազմակերպիչներն առաջնորդվել էին այն սկզբունքով, որպեսզի նրանք խորհրդանշեն երկրի ֆլորան և ֆաունան։ Այսպես, դեղին Վինիսիուսը խորհրդանշում է ֆաունան, քանի որ միաժամանակ նման է և՛ թութակի, և՛ կապիկի, իսկ կապույտ Թոմը՝ ֆլորան, քանի որ նման է և՛ ծառի, և՛ ծաղկի։

Մեկնաբանել