Գլխավոր դատախազը Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ «ենթատեքստ չի տեսնում»

Gevorg-Kostanyan-Perincek-case1Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված ոտնձգության մեջ որևէ ենթատեքստ չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին: Ինչ վերաբերում է գործով կասկածյալի բերման ենթրակելուն, դատախազը լրագրողներին հորդորել է հարցերն ուղղել Քննչական կոմիտեին:

«Իմ խորին համոզմամբ՝ և՛ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, և՛ քննչական գործողություններն իրականացվում են պատշաճ ընթացակարգով: Կարծում եմ՝  հարցը՝ ո՞ւմ բերեցին, ինչո՞ւ բաց թողեցին և այլն, ճիշտ կլինի ուղղեք Քննչական կոմիտեին: Ես որևէ ենթատեքստ չեմ տեսնում: Ես տեսնում են հանցագործության փաստը, և հանցագործության փաստի առթիվ կատարվում է քննություն: Քննության արդյունքների առթիվ մենք կհայտնենք մեր դիրքորոշումը»,- ասել է Կոստանյանը:

Դեկտեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել իր տան շքամուտքի մոտ: Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում: ՀԱԿ-ի որոշ անդամներ Արամ Մանուկյանի վրա հարձակման համար մեղադրել էին գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ Դեկտեմբերի 14-ին Մանուկյանի վրա հարձակում իրականացնելու մեջ կասկածանքվ բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արշակ Սվազյանը:Դեկտեմբերի 15-ին նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը