Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից կմեկնարկի երթ՝ ընդդեմ պետական ահաբեկչության։ Քաղաքացիներն այդպիսով իրենց բողոքը կհայտնեն վերջին օրերին ազատամարտիկների և Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունների դեմ։
Նախատեսվում է, որ երթը կշարունակվի դեպի ոստիկանություն, ապա՝ նախագահական նստավայր։
ՍիվիլՆեթը երթը կլուսաբանի ուղիղ հեռարձակմամբ։
Ակնարկ
Դեկտեմբերի 8-ին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեկտեմբերի 11-ին հարձակման է ենթրակվել Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հաջորդ օրը՝ ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: