Բողոքի երթ՝ ընդդեմ պետական ահաբեկչության

FB banner 141215Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից կմեկնարկի երթ՝ ընդդեմ պետական ահաբեկչության։ Քաղաքացիներն այդպիսով իրենց բողոքը կհայտնեն վերջին օրերին ազատամարտիկների և Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունների դեմ։

Նախատեսվում է, որ երթը կշարունակվի դեպի ոստիկանություն, ապա՝ նախագահական նստավայր։

ՍիվիլՆեթը երթը կլուսաբանի ուղիղ հեռարձակմամբ։

Ակնարկ

Դեկտեմբերի 8-ին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեկտեմբերի 11-ին հարձակման է ենթրակվել Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հաջորդ օրը՝ ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: