Եգիպտոսի Լուքսոր քաղաքում դեկտեմբերի 14-ին վերականգնվել է Ամենհոտեպ 3-րդի 13-մետրանոց արձանը, որը քանդվել էր երեք հազար տարի առաջ երկրաշարժի հետևանքով, հաղորդում է «Ալ Արաբիյա»-ն:
Արձանը վերականգնել են 90 բեկորից:
Արձանը վերականգնող հնագետների խումբը ղեկավարել է ազգությամբ հայ եգիպտագետ Հուրիկ Սուրուզյանը և եգիպտացի հնագետ Աբդ ալ Քարիմ Կարարը: Արձանի բացմանը ներկա են եղել Եգիպտոսի հնագիտության նախարարը և Լուքսորի նահանգապետը:
Արձանի գլխի մասում խորհրդանշական կերպով տեղադրվել է Վերին Եգիպտոսի թագը, իսկ ձեռքին պապիրուսից գլանակ է, որի վրա գրված է փարավոնի անունը:
Այս արձանի կողքին եղել է նաև Ամենհոտեպ 3-րդի առավել հսկայական արձանը, որն այս տարի ավելի վաղ ևս վերականգնվել է: