Պիրլոն երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ

Andrea-Pirlo

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիան:

Պիրլոն պարգևը ստացել է Միլանում գալա-համերգի ժամանակ Ասոցիացիայի նախագահ Դամիանո Թոմազիից: «Յուվենտուսի» կազմում Պիրլոն հանդես է գալիս 2011 թվականից:

Նաև հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականը, որում աչքի են ընկնում դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը (Յուվենտուս), պաշտպաններ` Մատեո Դարմիանը (Տորինո), Կվադվո Ասամոան, Անդրեա Բարցալին (Յուվենտուս), Մեհդի Բենատիան (Բավարիա), կիսապաշտպաններ` Փոլ Պոգբան, Արտուրո Վիդալը, Անդրեա Պիլոն (Յուվենտուս), հարձակվողներ` Կարլոս Տևեսը (Յուվենտուս), Գոնսալո Իգուաինը (Նապոլի), Չիրո Իմոբիլեն (Տորինո):

Անտոնիո Կոնտեն, ով գլխավորում է Իտալիայի ազգային հավաքականը, ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ: Տարվա թիմ է հռչակվել Թուրինի «Յուվենտուսը»:

Մեկնաբանել